Ստեփանակերտում լուսացուցային օբյեկտներ են տեղադրվել

Մայրաքաղաք Ստեփանակերտի բանուկ խաչմերուկներում հնարավոր ճանապարհատրանսպորտային պատահարները կանխարգելելու, ինչպես նաև երթևեկությունն առավել արդյունավետ կարգավորելու նպատակով, Ստեփանակերտի քաղաքապետարանը՝ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ համապատասխան հետազոտություն անցկացնելուց հետո որոշել են Անդրանիկ-Մարտունի և Մարտունի-Շահեն Դանիելյան փողոցների խաչմերուկներում տեղադրել լուսացուցային օբյեկտներ։ Նշված խաչմերուկներում արդեն մի քանի օր է տեղադրվել և շահագործման են հանձնվել ժանակակից հագեցվածությամբ լուսացույցները: Հնարավոր ճանապարհատրանսպորտային պատահարները կանխարգելելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը կո՜չ է անում խստագույնս հետևել լուսացույցի ազդանշանին և անշեղորեն պահպանել երթևեկության կանոնները։ Տրանսպորտային համակարգի բարեփոխման շրջանակում առաջիկայում նախատեսվում է նոր լուսացույցներ՝ այդ թվում հետիոտնի, տեղադրել մայրաքաղաքի մի շարք փողոցների խաչմերուկներում:

Լրահոս