Ստեփանակերտում եռյակ տղաներ են ծնվել

Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության» պահպանման կենտրոնում մայիսի 25-ին եռյակ ծնունդ է գրանցվել։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Մոր և մանկան առողջության» պահպանման կենտրոն ՓԲ ընկերության  գործադիր տնօրեն Վարդգես Օսիպովն ասել է, որ երեք նորածիններն էլ տղաներ են:    «Եռյակը լույս աշխարհ է  եկել 1 կգ 610 գրամ, 1 կգ 600 գրամ և 1 կգ 400 գրամ քաշով, իսկ  ծննդաբերությունն իրականացվել է կեսարյան հատումով»,-նշել է Վ. Օսիպովը՝ հավելելով, որ  երեք եղբայրները չհասունացած են լույս աշխարհ եկել  և ստանում են համապատասխան խնամք ու բուժում։   Նրա խոսքով՝ նորածինները դուրս կգրվեն միայն այն ժամանակ, երբ նրանց առողջական վիճակը թույլ կտա։ Առնվազն 15 օր նրանք դեռ կլինեն  բժիշկների վերահսկողության տակ։

Լրահոս