Ստեփանակերտի քաղաքապետարանը վառելափայտ և վառարան է տրամադրում կարիքավոր ընտանիքներին

Ստեղծված իրավիճակն ու եղանակային պայմանները հաշվի առնելով՝ Ստեփանակերտի քաղաքապետարանը վառելափայտի և վառարանի տրամադրման համար մայրաքաղաքի բնակիչներից դիմումներ է ընդունում: Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ այն քաղաքացիները, որոնք ունեն վառելափայտի կամ վառարանի անհրաժեշտություն, կարող են դիմել Ստեփանակերտի քաղաքապետարան: Լինում են դեպքեր՝ վառելափայտի համար դիմում են, բայց պարզվում է, որ տվյալ քաղաքացին դրա կարիքը չունի. որպեսզի հերթեր չառաջանան ու ժամանակի վատնում չլինի՝ Ստեփանակերտի քաղաքապետարանը հորդորում է բնակիչներին ներկայանալ միայն այն դեպքում, երբ իրականում վառելափայտի կամ վառարանի կարիք ունեն: Օպերատիվ շտաբի որոշմամբ է իրականացվում գործընթացը. դիմումատուների ցանկը քաղաքապետարանից ուղարկվում է Ջրային կոմիտե:

Լրահոս