Սպասվում է ձյուն և մառախուղ. Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` հունվարի 28-ի ցերեկը, 29-31-ը, փետրվարի 1-2-ը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է ձյուն և մառախուղ։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, հունվարի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 29-30-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով, ցերեկը՝ 4-6 աստիճանով։ Երեւանում հունվարի 28-ի ցերեկը, 29-31-ը, փետրվարի 1-2-ը ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն: Այսօր գիշերը մայրաքաղաքում կլինի -3- 5, վաղը ցերեկը՝ +3+5։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը՝ -5 -10, ցերեկը՝ -1 +3, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -5 -9 ցերեկը՝ -1 + 2, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +2+ 4, Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -5 -10, ցերեկը՝ -2 +2, Լոռիում՝ գիշերը՝ 0 -4, ցերեկը՝ +7 +10, Տավուշում՝ գիշերը՝ -2 +2, ցերեկը՝ +10 + 13, Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -7-9, ցերեկը` -2+1, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -1 -4, ցերեկը՝ +2 +5, Արարատում՝ գիշերը՝ -2 -4, ցերեկը՝ + 4 + 6, Արմավիրում՝ գիշերը՝ -3 -5, ցերեկը՝ +4 + 6, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -5-8, ցերեկը՝ 0 -2, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0 -3, ցերեկը՝ +3 +5, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +9+ 13, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +6 +10, Արցախում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +9+ 12:

Լրահոս