Սպասվում է առանց տեղումների եղանակ, oդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևանում մարտի 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 5-ի երեկոյան ժամերին և մարտի 6-ին հնարավոր է կարճատև անձրև։ Մարզերում մարտի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-6-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 6-ի գիշերը լեռնային շրջաններում՝ ձյուն։ Քամին՝ հարավարևելյան 1-3մ/վ, մարտի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 2-5-ին աստիճանաբար կբարձրանա, ցերեկը՝ 4-6, գիշերը՝ 5-8 աստիճանով։

Լրահոս