Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը։ Երևանում մարտի 29-ի ցերեկը, 30-31-ին, ապրիլի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում` 12-15մ/վ արագությամբ: Հանրապետության տարածքում մարտի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը, 31-ին, ապրիլի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին՝ հյուսիսարևմտյան 3-6մ/վ, մարտի 30-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 29-ից ապրիլի 1-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Լրահոս