Սպառնում էր կտրել երակները. Քանաքեռ-Զեյթունի բաժնի մոտ ոստիկաններին հաջողվել է կանխել կնոջ ինքնավնասումը

Երեւանում Ահարոնյան փողոցում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի վարչական շենքի մոտ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել: Shamshyan.com-ի հաղորդմամբ, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հանցագործություն կատարելու կասկածանքով՝ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել Երևանի մի բնակչի։ Մինչ ոստիկանները բաժնում պարզում էին դեպքի հանգամանքները, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն է այցելել բաժին բերված տղամարդու կինը և սպառնացել՝ «Եթե ամուսնուս չթողնեք, իմ կյանքին վերջ եմ տալու»։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև՝ փրկարար հոգեբանը։ Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Փրկարարները, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության բաժնի ծառայողներն ու Երևանի գնդի պարեկները բանակցություններ են վարել այդ կնոջ հետ, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին։ Ի վերջո՝ հաջողվել է, և կինը հրաժարվել է այդ քայլից։ Կայքի տեղեկություններով՝ կինը սպառնում էր, որ կկտրի իր երակները։

Լրահոս