«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 9-ամյա տղա է մահացել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ երեխա է մահացել։ Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 9-ամյա Հայկ Տ․-ն է, ով նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզից՝ «Արարատ» բժշկական կենտրոնից՝ «տերմինալ վիճակ, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակավել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Լրահոս