Սուպեր Սաքոն որոշել է ֆինանսավորել, որպեսզի Կոմիտասի մասին մուլտֆիլմ նկարվի

Սփյուռքի այն երեխաների համար, ովքեր չգիտեն Կոմիտասի, նրա կյանքի մասին, յութուբյան էջերում որևէ վիդեո կամ մուլտֆիլմ չկա, որոշել եմ ֆինանսավորել, որ լինի. խոսել եմ Կոմիտասի անվան թանգարանի տնօրենի հետ, Կոմիտասի անվան թանգարանի բակում 24news.am-ի հետ զրույցում ասել է երգիչ Սուպեր Սաքոն։ «Մշակույթի նախարարի հետ կքննարկեն, ինձ տեղյակ կպահեն։ Ուզում եմ, որ այդ մուլտֆիլմն անպայման լինի, որ իմ երեխաների պես երեխաները դա էլ դիտեն», - ասել է երգիչը։

Լրահոս