Սոցցանցում կան «կերպարներ» որոնք պարզվում է ամեն ինչի մասնագետ են ու այնպիսի առոգանությամբ են կառուցում իրենց «քննադատությունը», որ սկսում ես մտածել դրանց ադեկվատության մասին

Սոցցանցում կան «կերպարներ» որոնք պարզվում է ամեն ինչի մասնագետ են ու այնպիսի առոգանությամբ են կառուցում իրենց «քննադատությունը», որ սկսում ես մտածել դրանց ադեկվատության մասին: Ցավալի է, որ այդ մարդիկ, հրապարակային խոսք ասելուց առաջ իրենց նեղություն չեն տալիս թեմային խորքային տեղեկանալ: Հատկապես, որ այն վերաբերում է երկրի անվտանգությանն ու պաշտպանական քաղաքականությանը: Այդպիսի մի «բայրակտարագետ» էլ բայրակտարների մասին ինտերնետից արտատպած կարճ գրառում է արել, ու իրեն «հռչակելով» ռազմական գործի ականավոր գիտուն` կրկին իբրև թե «քննադատել է» նախորդ իշխանություններին: Նման պատվիրված «ասելիքին» պետք է ասել հետևյալը: Պետության պաշտպանական քաղաքականությունն այնքան պրիմիտիվ չէ, որպեսզի մակերեսային դատողությունների տեղ թողնի: Մեր երկրի սպառազինության քաղաքականությունը մինչև 2018թ. զարգացել է համաչափ` սիմետրիկ ու ասիմետրիկ եղանակներով պատասխանելով Հայաստանի և Արցախի հիմնական սպառնալիքներին ու մարտահրավերներին: Ապրիլյան պատերազմը դրա վառ օրինակն էր, ինչը ցույց տվեց Ադրբեջանի ձեռք տակ եղած անօդաչու ավիացիայի անէֆեկտիվությունը և դրանց դեմ հայկական կողմից գործարկված հարվածային մեխանիզմները: Նույնիսկ ադրբեջանական ԶՈւ իսրայելական անօդաչուները (որոնք բավական էֆեկտիվ են համարվում) չկարողացան փոխել քառօրյա պատերազմի ընթացքը: Հետագայում, 2017թ. մշակված ՀՀ ԶՈւ արդիականացման յոթնամյա ծրագիրը, սպառիչ պատասխանում էր ՀՀ ԶՈւ կարողությունների ավելացման հարցերին` այդ թվում նաև թուրքական բայրաքտարի և այլ միջոցների դեմ: Նախատեսված էր կարճ ժամկետներում ձեռք բերել շատ մեծ թվով (չհրապարակեմ թիվը) ԱԹՍ-եր, ժամանակակից ՀՕՊ համակարգեր և այլն: Իսկ թե ինչու՞ այն կյանքի չկոչվեց մինչև 2020թ.սեպտեմբեր, թող ֆեյսբուքյան գիտուններն այդ հարցն ուղղեն կապիտուլյանտներին: Այս մասին բազմաթիվ անգամներ ենք խոսել և անընդհատ ենք խոսելու` քանի դեռ կան մանիպուլյատիվ եղանակով նախորդ իշխանություններին անիմաստ «քննադատող» կերպարներ: Ցավալի է, որ խոսողները չգիտեն, թե ինչը ինչպե՞ս է եղել իրականում, և առաջնորդվում են կեղծ պրոպագանդիստական, շինծու թեզերով ու մարդկանց թունավորելու մոլուցքով: Ինչ վերաբերում է ՊՆ այլ (ոչ ռազմական) ծախսերը տվյալ «քննադատի» կողմից որպես համեմատություն մեջբերելուն, ապա դա ևս մեկ վկայություն է, որ վերջինիս ոչ թե բանակի սպառազինությունն էր հետաքրքրում, այլ էժանագին «քննադատությունը» և չարիքի վերածված պոպուլիզմը: Այդ «բարաքտարագետին» հիշեցնեմ նաև, որ Ադրբեջանը թուրքական ԱԹՍ-երը ձեռք է բերել 2020թ., երբ մեր տխրահռչակ կապիտուլյանտը կորոնավիրոսի ժամանակ սահմանադրական բարեփոխում էր անում, իսկ Բանակը դարձրել էր կլուբնիկային PR-ի սեփական միջոց:

Լրահոս