Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Տավուշի մարզերում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է: Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում, Տիգրանաշենի ոլորաններում, Վեդի քաղաքում, Աշտարակի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում, Չարենցավանի, Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում, Չարենցավանի, Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է:

Լրահոս