Սկսվում է Հայկ Մարությանի՝ «Քաղաքապետը» մոնոներկայացման նոր խաղաշրջանը
Փետրվարի 6-ին և 7-ին Սունդուկյանի անվան թատրոնում կսկվի Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի՝ «Քաղաքապետը» մոնոներկայացման նոր խաղաշրջանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մարությանը։
«Սիրելի հայրենակիցներ,
2022 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կայացավ «Քաղաքապետը» մոնոներկայացման պրեմիերան:
Բոլոր ներկայացումներն անցան լեցուն դահլիճներում ու ջերմ մթնոլորտում, ինչի համար շնորհակալ եմ երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին:
Ուզում եմ տեղեկացնել, որ փետրվարի 6-ին և 7-ին Սունդուկյանի անվան թատրոնում սկսում ենք նոր խաղաշրջանը»,- նշել է նա:
Գրառմանը կից Մարությանը կցել է տեսանյութ, որտեղ իբրեւ թե ներկայացվում է, որ առաջին խաղաշրջանից հետո նրան հրավիրել են ԱԱԾ հարցաքննության։ Ինչպես առաջին խաղաշրջանի անոնսի ժամանակ, այնպես էլ այժմ Մարությանը ծաղրական տոնով հիշատակում է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանին։