Սիսակյան և Լենինգրադյան փողոցների որոշ հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ այլ կազմակերպության կողմից հողային աշխատանքների ժամանակ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան-Բաշինջաղյան փողոցների խաչմերուկի հատվածում վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով նոյեմբերի 16-ին ժամը 03:00-ից դադարեցվել է Սիսակյան փողոցի թիվ 16, 22, 3 բազմաբնակարան շենքերի, Լենինգրադյան փողոցի թիվ 23/11, 23/12, 23/13, 14/1 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի:

Լրահոս