Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ական գործիչները հարգանքի տուրք մատուցեցին Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան այսօր՝ մարտի 25-ին, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ ՀՀԿ–ական գործիչների հետ այցելեց Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ ամփոփված է ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի աճյունը։ Նրանք հարգանքի տուրք մատուցեցին Անդրանիկ Մարգարյանի հիշատակին․ այսօր լրանում է նախկին վարչապետի, ազգային-պետական գործչի մահվան 16-րդ տարելիցը։ ՀՀԿ-ականները ծաղկեպսակ ու ծաղիկներ խոնարհեցին Անդրանիկ Մարգարյանի շիրիմին:

Լրահոս