Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին էր բեղավոր թշնամին զռռում, թե իրեն փակ դռների հետևում ստիպում են ընդունել Արցախի անկախությունը

Նիկոլիզմով տառապողները և զտարյուն ուսապարկերը վախի մթնոլորտում են հայտնվել այն բանից հետո, երբ ՀՀ -րդ Նախագահ Սերժ Սարգսյանն իր թիմակիցների հետ միասին եկել էր Հանրապետության հրապարակ։ Ի՞նչու էր Սերժ Սարգսյանը եկել Հանրապետության հրապարակ։ Պատասխաններն ակնհայտ են ՝ Սերժ Սարգսյանը եկել էր հրապարակ, որովհետև հենց նրա և իր զինակից ընկերների շնորհիվ էր Արցախն ազատագրված, որովհետև Սերժ Սարգսյանի շնորհիվ մենք ունեինք անվտանգություն ու խաղաղություն, որովհետև հենց Սերժ Սարգսյանն էր հակառակորդին ծնկած պահում, որովհետև հենց Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին էր բեղավոր թշնամին զռռում, թե իրեն փակ դռների հետևում ստիպում են ընդունել Արցախի անկախությունը: Իրական և գործող լափողներն ու թալանչիները խոսում են նախկինների «թալանածից», այն նախկինների, որոնք բանակ էին շենացնում ու զինվորների մարտունակության մասին մտածում, ի տարբերություն այս դավաճանների ոհմակի, որոնք երկրի համար ծանրագույն պահերին տոնածառ տոնածառ են խաղում և ջայլամի քաղականություն վարում:

Լրահոս