Սերժ Սարգսյանը հետևել է Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված մրցաշարի 6-րդ խաղափուլի ընթացքին

Հայաստանի շախմատի Ֆեդերացիայի նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը և նորանշանակ գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը այսօր հետևելու էին եկել Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված մրցաշարի 6-րդ խաղափուլի ընթացքին։ Այս մասիմ հայտնել է ֆեդերացիան։ «Նշենք, որ մայիսի 2-ից 12-ը ընթացող մրցաշարին մասնակցում են շախմատում արդեն իսկ մեծ հաջողություններ գրանցած շախմատիստներ արտերկրից և Հայաստանից։ Դե իսկ 6-րդ խաղափուլի ընթացքում գրանցվեցին հետևյալ արդյունքները՝ Արթուր Դավթյանը հաղթեց Թայ Դայ Վանի Նգույենին, իսկ Նոդիրբեկ Յակուբբոյեվը՝ Ս.Լ. Նարայանանին: Մնացած պարտիաներում գրանցվեց ոչ-ոքի արդյունք՝ Անդրեյ Եսիպենկո - Ռոբերտ Հովհաննիսյան Ամին Տաբատաբայ - Ֆրեդերիկ Սվանե Սամուել Սեվիան - Հայկ Մարտիրոսյան»,- ասված է հաղորդագրության մեջ։

Լրահոս