Սերգեյ Լավրովը ժամանել է Երեւան

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկօրյա այցով ժամանել է Երեւան։ Նա կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։ Ակնկալվում է, որ նիստի մասնակիցները կքննարկեն տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակը եւ Կազմակերպության գործունեությունը։

Լրահոս