Սա է՞ ձեր օրենքը. Ձեզնից ի՞նչ ոստիկան

Հանրապետականի տղերքի հետ կապված երեկվա դեպքերի մասին կասեմ կարճ: Այստեղ հարցը վարչապետ կոչեցյալի պզուկավոր լակոտի մեջ չի, ով ուզում է հոր պես ինքնահաստատվի և այդ տղերքի շնորհիվ այնպես անի, որ իր մասին խոսեն: Սա գեղցիներին բնորոշ հատկություն է, երբ գոմից տեղափոխվում են պալաս միանգամից: (չհամեմատել գյուղում ապրող մարդկանց հետ, դրանք տարբեր հասկացողություններ են): Հարցը նրանում է, որ սրանք իրենց ողջ ցեղով սառում են, երբ տեսնում են հանրապետականներին: Այդ վախն անհաղթահարելի է և անկառավարելի: Թե չէ այնպես չի էլի, որ այդ գեշ լակոտկին միայն հանրապետականի տղերքն են տեսնում փողոցում: Լիքը մարդ ա զզվում ձեզանից, հոմ ազգի կեսին չե՞ն կալանավորելու, որ չեն ժպտում ձեզ) Այն, որ այդ պղտոր ընտանիքը հոգեկան շեղումներ ունի, այլասերված է և վախկոտ` դա ակնհայտ է: Բայց այստեղ մենք ունենք լուրջ ողբերգական հարց. ոստիկանություն: Էս ի՞նչ եք անում) Լավ, դուք չեք ամաչու՞մ: Հետո նեղանում եք, երբ ձեզ ասում եմ, որ դուք դարձել եք սատանա ու խոզ բռնող կառույց: Բա ի՞նչ ասեմ: Տեղ ե՞ք թողել նորմալ վերաբերմունքի: Ձեր մեջ ընդհանրապես տղա չկա՞: Դուք եք օրենք պահող, պաշտպանո՞ղ: Ո՞րտեղ կա տենց օրենք, որտեղ գրված է, որ վարչափեդի լակոտին տեսնելու համար ու թարս հայացք գցելու համար պետք է շառ անել ու մարդկանց առևանգել: Սա է՞ ձեր օրենքը: Ձեզնից ի՞նչ ոստիկան: Յախք, յախք և մի անգամ էլ յախք: Եթե այ սենց զգոն լինեիք, երբ մեկն ասեր, որ Շուշին Շուշա է, Արցախն էլ ադրբեջանական, ու մտնեիք սատկացնեիք դրան, որպես պետական դավաճանի` մենք այսօր վաղուց էս կղկղանքից դուրս էինք եկել: Ամո՜թ ձեզ:

Լրահոս