Սա ադրբեջանական ուժերի հերթական անիմաստ սադրանքն է Հայաստանի դեմ․ Փալոնե

Սա ադրբեջանական ուժերի հերթական անիմաստ սադրանքն է Հայաստանի դեմ։ Այս մասին Twitter-ում գրել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ֆրենկ Փալոնեն։ https://twitter.com/FrankPallone/status/1645976494521434114?cxt=HHwWhIC-idW519ctAAAA «Ադրբեջանը բազմիցս ագրեսիայի չհրահրված գործողություններ է նախաձեռնել Հայաստանի ինքնիշխան տարածքում, որոնք ապակայունացնում են տարածաշրջանը եւ գրեթե անհնարին են դարձնում խաղաղությունը։ ԱՄՆ-ն պետք է Ալիեւին պատասխանատվության ենթարկի»,- գրել է նա՝ մեկնաբանելով Հայաստանի Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտ ադրբեջանական զինված ուժերի գործողությունները։

Լրահոս