Սամվել Ալեքսանյանի կինը պաշտոն ունի

Փետրվարի 8-ին ձևավորվել է Հայ-ռուսական գործարար խորհուրդը, որի համանախագահ Հայաստանի կողմից ընտրվել է «Երևան սիթի»-ի տնօրենների խորհրդի նախագահ Շողերինա Մկրտչյանը (հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի կինն է-խմբ), իսկ Ռուսաստանի կողմից՝ «Wildberries» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Տատյանա Բակալչուկը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Էկոնոմիկայի նախաար Վահան Քերոբյանը։ «Խորհուրդը ստեղծվել է գործարար ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության ընդլայնման ու դիվերսիֆիկացման, երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների վերլուծության և խոչընդոտների վերացման, համատեղ հանդիպումների ու կոնֆերանսների միջոցով երկխոսության խորացման նպատակով»,–հայտնում է նախարարը։

Լրահոս