Սամվել Ալեքսանյանի՝ զուգագուլպաների արտադրող «Ալեքս Սոկս» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 10-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «ԱԼԵՔՍ ՍՈԿՍ» ՍՊ ընկերությանը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ԱԼԵՔՍ ՍՈԿՍ»-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել զուգագուլպաների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2․5 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և 1․25 մլրդ դրամի ներդրում նորսարքավորումների ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 90 նոր աշխատատեղ՝ մինչև 215 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է2․5 մլրդդրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 128 մլնդրամ:

Լրահոս