Սաակաշվիլին Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլիին կոչ է արել  մոռանալ «հին վիրավորանքները»

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին աջակցություն է հայտնել երկրի գործող ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլիին։ Նրա խոսքով, հանրապետության բոլոր քաղաքական ուժերը պետք է միավորվեն երկրի ղեկավարի հետ ընդդեմ «ռուսական հեղաշրջման», որն իբր սպառնում է հանրապետությանը ներկայիս իշխանության թուլության պատճառով։ «Ես պաշտպանում եմ նախագահ Զուրաբիշվիլիի վերջին օրերին արված հայտարարությունները եւ ազատության համար պայքարելու նրա կոչը։ Իմ կարծիքով, բոլոր քաղաքական խմբերը պետք է միավորվեն ընդդեմ ռուսական հեղաշրջման, ինչպես նաեւ անխափան խորհրդակցություններ անցկացնեն նախագահի հետ։ Հիմա ժամանակը չէ հիշելու հին վիրավորանքները»,- Facebook-ում գրել է Սաակաշվիլին ։

Լրահոս