Սաակաշվիլին հայտարարել է, որ կարող է ենթարկվել պոլիօրգանային անբավարարության վտանգի

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Sky News բրիտանական հեռուստաալիքին ասել է, որ իր քաշը նվազել է գրեթե կրկնակի, քաշի հետագա նվազման դեպքում բժիշկները կանխատեսում են պոլիօրգանային անբավարարություն։ Հեռուստաալիքը նշել է, որ նրան թույլ չեն տվել գնալ հիվանդանոց, սակայն հաջողվել է փոխանցել հարցերը եւ ստանալ պատասխանները փաստաբանի միջոցով։ «Սկզբում ես 120 կիլոգրամ էի, այժմ՝ 64։ Եթե քաշս 60 (կիլոգրամից) ցածր լինի, բժիշկները կանխատեսում են պոլիօրգանային անբավարարություն»,- գրել է Սաակաշվիլին։- Ես ամբողջ ընթացքում անկողնում եմ, ոսկորներս քայքայվում են, եւ դա տանջող ցավ է պատճառում»։ Սաակաշվիլու փաստաբանը՝ Շալվա Խաչապուրիձեն, նշել է, որ քաղաքական գործչի վիճակը օրեցօր վատանում է։ Նրա խոսքով՝ Սաակաշվիլին ասես «նացիստական Գերմանիայի համակենտրոնացման ճամբարի կալանավոր լինի»։ Ավելի վաղ անկախ բժիշկները նշել էին, որ Սաակաշվիլին թունավորվել է ծանր մետաղներով։ Թբիլիսիի քաղաքային դատարանում քննվել է Սաակաշվիլու բանտարկման հնարավոր հետաձգման գործը՝ արտասահմանյան կլինիկայում նրա բուժման նպատակով, բայց դատարանը մերժել է փաստաբանների միջնորդությունը։

Լրահոս