Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում գործում են բացառապես եռակողմ պայմանագրի համաձայն. Պեսկովը պատասխանել է Փաշինյանին

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում գործում են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի եռակողմ համաձայնություններին համապատասխան եւ ամեն ինչ անում են կարգուկանոնի ապահովման համար, հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի ապահովեն կարգուկանոնն ու հանգստությունն այն տարածքներում, որտեղ նրանք աշխատում են։ Եվ նրանք գործում են բացառապես այն փաստաթղթերի ոգուն և տառին համապատասխան, որոնք ստորագրվել են կողմերի միջև», - ասել Է Պեսկովը լրագրողներին։ Նա այսպես է մեկնաբանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, ով ռուս խաղաղապահներին մեղադրել է Լաչինի միջանցքը վերահսկելու իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ «Մենք, անշուշտ, կշարունակենք քննարկել այդ թեման մեր հայ գործընկերների և դաշնակիցների հետ», - հավելել է Պեսկովը։

Լրահոս