Ռուսաստանցի Ռուդիկ Մակարյանը՝ Մ-18 Եվրոպայի չեմպիոն

Ռուսաստանցի Ռուդիկ Մակարյանը նվաճեց Անթալիայում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների առաջնության չեմպիոնի կոչումը։ Վերջին տուրում Ռուդիկ Մակարյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Վոլոդար Մուրզինի հետ եւ 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր՝ միանձնյա գրավելով առաջին տեղը։ Մուրզինը 7 միավորով երկրորդն է։ Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը վերջին տուրում մրցում է ադրբեջանցի Խազար Բաբազադայի հետ եւ հաղթանակի դեպքում կարող է հավակնել երկրորդ կամ երրորդ տեղը։ 8 տուրից հետո Ղարիբյանն ունի 6 միավոր եւ չորրորդն է։

Լրահոս