Ռուսաստանի և ԱՊՀ երկրների միջև սեպ խրելու Արևմուտքի փորձերը դատապարտված են ձախողման․ ՌԴ ԱԳՆ

Արևմուտքն, օգտագործելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, ԱՊՀ երկրներում հակառուսական տրամադրություններ ստեղծելու անթաքույց փորձեր է անում, սակայն այդ փորձերը դատապարտված են ձախողման, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարությունը։ «Մեզ համար ակնառու են Արևմուտքի բացարձակ անամոթ փորձերը՝ ուղղված ԱՊՀ երկրներում արհեստականորեն հակառուսական տրամադրություններ հրահրելուն, մեր բարիդրացիական ու փոխշահավետ հարաբերությունների միջև սեպ խրելուն, ինչն արվում է՝ օգտվելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակից։ Արևմուտքն, իրեն բնորոշ բացահայտ գռեհիկ գործելաոճով Ռուսաստանի բարեկամներին ու դաշնակիցներին ոչ միայն «կամ մեզ հետ, կամ մեր դեմ» ընտրության առաջ է կանգնեցնում, այլև ցանկանում է խաթարել մեզ միավորող բազմակողմ կապերը։ Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ բացահայտ և անպատկառ միջամտություն ԱՊՀ պետությունների ներքին գործերին, հանրության գիտակցությունը մանիպուլացնելու, օտար արժեքներ և կեղծ ժողովրդական ստանդարտներ պարտադրելու փորձ։ Համոզված ենք, որ այդ փորձերը դատապարտված են ձախողման»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մեկնաբանությունում նշված է նաև, որ Ռուսաստանի մերձավոր երկրների քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունն ունակ է ինքնուրույն տարբերակել ճիշտն ու սուտը, իսկ ջանքերն՝ ուղղված ԱՊՀ շրջանակում ամենատարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդմանը, շարունակական են լինելու։

Լրահոս