Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը Հայաստանի համար պետք է լինի արտաքին քաղաքական առաջնահերթություն

Ներկայումս գործող հակառուսական իշխանությունը հենարան է փնտրում այլ երկրներում, որի համար վճարում է Հայաստանի շահերով և ինքնիշխանությամբ: Լևոն Հովհաննիսյան Մեծ սիրով ձեզ եմ ներկայացնում սույն զեկույցը հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ: Ռուսաստանը խոշոր դերակատար է Հարավային Կովկասում դեռևս սկսած 19-րդ դարից: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մշտապես առկա են եղել սերտ դաշնակցային հարաբերություններ՝ բնորոշ ամենաբարձր մակարդակներով երկկողմ փոխայցերի և հանդիպումների ինտենսիվությամբ: Հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը՝ Ռուսաստանն իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերել դրա շրջանակում տարվող կարգավորման գործընթացին: Ռուսաստանը նաև Հայաստանի կարևոր արտաքին տնտեսական գործընկերն է: Ներկայումս գործող հակառուսական իշխանությունը հենարան է փնտրում այլ երկրներում, որի համար վճարում է Հայաստանի շահերով և ինքնիշխանությամբ: Նման կարգավիճակ երբևէ չի եղել նախորդ իշխանությունների կառավարման ժամանակահատվածում, մշտապես ունեցել ենք վստահություն և ստացել ենք աջակցություն Ռուսաստանի կողմից: Բացասական գործոնների ազդեցությունը չեզոքացնելու համար, անհապաղ անհրաժեշտ է ձևավորել Ռուսաստանի հետ հարաբերությունների ինովացիոն մոդել, ցանկալի է նաև հանրության աջակցությունը: Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը Հայաստանի համար պետք է լինի արտաքին քաղաքական առաջնահերթություն: Այն հաղորդակցության խողովակները, որոնք եղել են նախորդ իշխանությունների շնորհիվ, ներկայումս քայքայված են, սակայն վերականգնելու դեպքում Հայաստանը կունենա լուրջ հաջողություններ: Ուզում եմ նշել նաև այն փաստը, որ տարածաշրջանում լուրջ դերակատար է նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը: Իրանի հետ հարաբերությունների էլ ավելի խորացման ու բարելավման վերաբերյալ առավել մանրամասն կներկայացնեմ իմ հաջորդ զեկույցում:

Լրահոս