Ռուսաստանը վստահ կերտում է իր ապագան․ Պուտին

Ռուսաստանը վստահ է իր ապագայի հարցում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ընտրություններից հետո ՌԴ բնակիչներին հղած իր հեռուստաուղերձում։ «Ընտրությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանն այսօր մի մեծ, համերաշխ ընտանիք է։ Միասին քայլում ենք մեր ընտրած պատմական ուղով։ Վստահ ենք մեր ուժերի վրա, վստահ ենք մեր ապագայի հարցում»,- ասել է Վլադիմիր Պուտինը՝ շնորհակալություն հայտնելով ռուսաստանցիներին աջակցության համար։ Նշենք, որ մարտի 15-17-ը կայացած նախագահական ընտրություններին Վլադիմիր Պուտինն ստացել է ձայների 87,28 տոկոսը։

Լրահոս