Ռուսաստանը կոչ է անում համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում․ Պուտին

Ռուսաստանն ասիական երկրներին կոչ է անում ավելի ակտիվ աշխատել տվյալների միջազգային բանկի հետ՝ ահաբեկչությանը հակազդելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ «Ռուսաստանն ասիական երկրներին կոչ է անում ավելի ակտիվ աշխատել տվյալների միջազգային բանկի հետ՝ ահաբեկչությանը հակազդելու համար»,-ասել է նա Աստանայում կայացած գագաթաժողովում։ «Չափազանց կարեւոր է տարածաշրջանային այլ ֆորումների եւ կազմակերպությունների հետ միասին շարունակել ակտիվորեն աշխատել Ասիայում առաջացող ճգնաժամային իրավիճակների եւ հակամարտությունների կարգավորման ուղղությամբ, ամրապնդել համագործակցությունը պետությունների միջեւ՝ ահաբեկչական սպառնալիքին դիմակայելու, ծայրահեղական խմբավորումների բացահայտման եւ չեզոքացման համար»,-ասել է Պուտինը։

Լրահոս