Ռոնալդուն ունի միայն մեկ առաջարկ

Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եվրոպական ակումբներից ոչ մի առաջարկ չի ստացել, հաղորդում է Soccernews.nl-ը։ Առայժմ միակ առաջարկը եղել է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբից, որը 2,5 տարվա համար պատրաստ է նրան վճարել 200 միլիոն եվրո աշխատավարձ։ Նոյեմբերին Ռոնալդուն ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» երկկողմանի համաձայնությամբ խզել էին պայմանագիրը, որը նախատեսված էր մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Այս շաբաթ Ռոնալդուն մարզվել էր Մադրիդի «Ռեալի» մարզաբազայում։

Լրահոս