Ռոնալդուի որդին սկսել է մարզվել Սաուդյան Արաբիայի ակադեմիաներից մեկում

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի որդին սկսել է մարզվել Սաուդյան Արաբիայի ակադեմիաներից մեկում։ Ըստ The Sun-ի՝ 12-ամյա Կրիշտիանու կրտսերն ընդունվել է Սաուդյան Արաբիայի ազգային սպորտային կենտրոն, որը գտնվում է Էր Ռիադում։ Ընդ որում, նա մարզվում է իր տարիքից բարձր ֆուտբոլիստների խմբում։ Դեկտեմբերին հաղորդվում էր, որ Կրիշտիանու կրտսերը վերադառնալու է Մադրիդի «Ռեալի» ակադեմիա։

Լրահոս