Ռոնալդուի առանձնատունը ամենաթանկն է Պորտուգալիայում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի առանձնատունը ամենաթանկն է Պորտուգալիայում, գրում է բրիտանական The Sun-ը։ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի արվարձանում գտնվող երեք հարկանի առանձնատունն ունի 2720 քմ տարածք։ Հողատարածքի եւ շինարարության համար ֆուտբոլիստը վճարել է 18 միլիոն ֆունտ ստերլինգ։ Առանձնատան ներքին հարդարման աշխատանքները կավարտվեն հաջորդ տարի։ Ռոնալդուի պայմանագիր «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կավարտվի հաջորդ ամռանը։ Հնարավոր է՝ նա ազատ գործակալի կարգավիճակում վերադառնա Լիսաբոնի «Սպորտինգ», որտեղ սկսել է պրոֆեսիոնալ կարիերան։

Լրահոս