Ռոբերտ Քոչարյանին զրպարտելու գործով քննությունն ավարտվեց, վճիռը կհրապարակվի հունվարի 10-ին

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Քանաքեռի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, շարունակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Դատարանն ավարտել է Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի ներկայացրած ապացույցների հետազոտումը։ Հիշեցնենք, որ նախորդ նիստին Ալումյանը, որպես եւս մեկ ապացույց, դատարանին է ներկայացրել 2021 թվականի մարտի 1-ին Երեւանի Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։ Այդ ժամանակ Ռ․ Քոչարյանը դեռեւս մեղադրվում էր ՀՀ ՔՕ 300․1 հոդվածով, եւ Ալումյանը գտնում է, որ Փաշինյանն այդ ելույթով խախտել է նախագահի անմեղության կանխավարկածը։ Դատաքննությունն ավարտվել է, վճիռը կրապարակվի 2023 թվականի հունվարի 10-ին։

Լրահոս