Ռոբերտո Մարտինես․ Աշխարհի գավաթի հավակնորդները 8-ն են

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Բելգիայի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հրաժարվել է նշել մեկ ֆավորիտի նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնությունում։ «Աշխարհի գավաթի հավակնորդները 8-ն են․ Բելգիա, Ֆրանսիա, Խորվաթիա, Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Արգենտինա եւ Բրազիլիա։ Մեկ ֆավորիտ չկա։ Չեմ կարող նշել, թե այդ թիմերից որն ավելի մեծ հնարավորություններ ունի»,- Ռոբերտո Մարտինեսի խոսքը մեջբերում է AS-ը։ Աշխարհի առաջնության խմբային փուլում Բելգիայի հավաքականի մրցակիցները կլինեն Կանադայի, Մարոկկոյի եւ Խորվաթիայի թիմերը։ Առաջին խաղում բելգիացիները նոյեմբերի 23-ին կմրցեն կանադացիների հետ։

Լրահոս