Ռիհաննան Puma-ի հետ նոր հավաքածու կներկայացնի

Երգչուհի Ռիհաննան կրկին վերադառնում է գերմանական Puma սպորտային հագուստի ապրանքանիշի հետ համագործակցությանը: Նրանք համատեղ կթողարկեն Fenty X Puma հավաքածուն։ Այս մասին հայտնում է WWD-ն։ Ռիհաննան Puma-ի հետ սկսել է աշխատել որպես կանացի հագուստի հավաքածու ստեղծագործական տնօրեն 2014թ.-ից։ Երգչուհու կողմից ոգեշնչված որոշ իրեր, օրինակ՝ Puma Creepers թավշյա սպորտային կոշիկները սպառվել են ընդամենը երեք ժամում: Սակայն 2018 թվականի գարնանը Ռիհաննայի եւ Puma-յի համագործակցությունն ավարտվեց։ «Ռիհաննայի վերադարձը, ամենայն հավանականությամբ, օգտակար կլինի բրենդի սպորտային հագուստի համար, որը հայտարարեց 2022 թվականի ֆինանսական ռեկորդային արդյունքների մասին, բայց նաեւ կանխատեսեց հաջորդ տարի տեմպի նվազեցում», - գրում է WWD-ն: Ռիհաննան նախկինում համագործակցել է Armani, Adidas, River Island, Manolo Blahnik եւ Dior ապրանքանիշերի հետ։ Այժմ երգչուհին ունի իր սեփական կոսմետիկ ապրանքանիշերը՝ Fenty Beauty-ն եւ Fenty Skin-ը, ինչպես նաեւ Fenty X Savage ներքնազգեստի բրենդը։

Լրահոս