Ռեանիմոբիլով երևանյան բժշկական կենտրոն է տեղափոխվում արցախցի 4 ամսական երեխան

«Արաբկիր» բժշկական համալիրի վերակենդանացման ծառայության թիմը ռեանիմոբիլով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխում ծանր վիճակում գտնվող արցախցի 4 ամսական երեխային: Այս մասին հաղորդում է «Արաբկիր» բժշկական համալիրը: «Երեխայի տեղափոխումը Արցախից Հայաստան հնարավոր է դարձել Հայաստանի եւ Արցախի առողջապահության նախարարությունների, Կարմիր խաչի, Ստեփանակերտի «Արեւիկ» մանկական հիվանդանոցի եւ «Արաբկիր» բժշկական համալիրի համագործակցության շնորհիվ: Հիշեցնենք, որ երեխան օրեր շարունակ ծանր վիճակում գտնվում էր «Արեւիկ» մանկական հիվանդանոցում, նրա մոտ հայտնաբերվել էր լեշմանիոզ հիվանդություն: Շնորհակալություն Հայաստան տեղափոխված փոքրիկի եւ այս պահին Արցախում երեխաների կյանքի փրկության համար պայքարող բոլոր նվիրյալներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս