ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը Հայաստանի և Արցախի վերաբերյալ, ևս մեկ ապացույց է, որ հայ-Ռուսական հարաբերություններին այլընտրանք չկա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը Հայաստանի և Արցախի վերաբերյալ, ևս մեկ ապացույց է, որ հայ-Ռուսական հարաբերություններին այլընտրանք չկա, որքան էլ դրա դեմ պայքարում են ներկայիս իշխանությունները։ Տարիներ շարունակ Ռուսաստանը պահում է Հայ-թուրքական սահմանը` թույլ չտալով մեր դարավոր թշնամուն վերջնականապես բնաջնջել մեզ։ Սակայն ոչ բոլորն են դա գիտակցում և նույնիսկ կասկածի տակ են դնում այդ անհերքելի փաստը, ինչը կարող է ճակատագրական լինել Հայաստանի ապագայի համար։ Պետք է նաև հիշել, որ հենց ռուս խաղաղապահներն են ապահովում մեր արցախահայության անվտանգությունը։ Ռուսաստանից զատ պետք է նաև էլ ավելի ամրապնդել հարաբերությունները Իրանի հետ, քանի որ տարածաշրջանում բոլորն են հաշվի նստում Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Հուսանք, որ մեր հասարակությունը դուրս կգա արևմուտքի հեքիաթների ազդեցությունից և կհասկանա, թե ով է մեր իրական դաշնակիցն ու բարեկամը։

Լրահոս