ՌԴ ՀՌՇ հատուկ նշանակության ջոկատը պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբին հակազդելու վարժանք է անցկացրել Հայաստանում

ՌԴ Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) Հայաստանում գտնվող ռազմակայանի հատուկ նշանակության ստորաբաժանումը պլանային վարժանք է անցկացրել՝ հակառակորդի դիվերսիոն խմբերին հակազդելու գործնական գործողություններով Այս մասին հայտնում են ՌԴ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից: Վարժանքի ժամանակ խաղարկվել է սցենար, որում պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակման փորձ է ձեռնարկել միավորման հսկիչ-անցագրային կետի վրա: Հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները հաստիքային սպառազինության, պայթյունների նմանակման միջոցների և անգնդակ զինամթերքի կիրառմամբ ոչնչացրել են «հակառակորդի» ուժերը: Վարժանքի ընթացքում զինծառայողները նաև հատուկ տեխնիկայի և սարքավորումների, ինչպես նաև պահակային շների կինոլոգիական հաշվարկների միջոցով կատարել են տարածքի զննում՝ պայթուցիկ նյութերի հայտնաբերման համար Պարապմունքի ավարտին հատուկ ջոկատայինները կատարել են ձեռնամարտի, ավտոմոբիլային տեխնիկա վարելու հնարքների կատարալեգործման, ինչպես նաև «հակառակորդի» կողմից թունավոր նյութերի կիրառման ժամանակ անհատական պաշտպանության միջոցների օգտագործման նորմատիվների կատարմամբ գործողություններ:

Լրահոս