ՌԴ ԱԳՆ-ում առանձին հանդիպումներ են անցկացվել Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ․ քննարկվել են Լաչինի միջանցքի շուրջ զարգացումները

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի և Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ առանձին հանդիպումներ է անցկացրել, տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ-ից։ «Քննարկվել են Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացումները։ Վերահաստատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թթ․ ձեռք բերված համալիր պայմանավորվածությունների խստիվ պահպանման կարևորությունը»,- նշված է հաղորդագրությունում։

Լրահոս