ՌԴ ԱԳՆ-ն չի մեկնաբանել` ինչպես է խաղաղության պայմանագրում առաջարկվում լուծել ԼՂ կարգավիճակի հարցը

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը չի մեկնաբանել, թե ինչպես է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրում առաջարկվում լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ «Ցանկանում եմ ընդգծել, որ խաղաղության պայմանագրի քննարկումն իրականացվում է անմիջապես Բաքվի և Երևանի միջև»,- «ՌԻԱ»-ին տված հարցազրույցում ասել է նա։ Գալուզինը հավելել է, որ Մոսկվան միայն օգնություն է ցուցաբերում կողմերին, ինչպես արձանագրված է 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիի գագաթնաժողովից հետո Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ։ «Նման զգայուն թեմայի շուրջ բանակցությունները բացառապես գաղտնի են, մենք իրավունք չունենք մեկնաբանել դրանց բովանդակությունը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ, դա միայն կվնասի գործին»,- ընդգծել է նա։

Լրահոս