Ռամզան Կադիրովը պատմել է Պուտինի հետ իր որդու հանդիպման մասին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պատմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր որդու՝ Ահմաթի հանդիպման մասին, տեղեկացրել է «Говорит Москва»-ն։ Նա նշել է, որ Ահմաթ Կադիրովը, որը զբաղեցնում է «Առաջինների շարժում» կազմակերպության տարածաշրջանային բաժանմունքի խորհրդի նախագահի պաշտոնը, «պատմել է տարածաշրջանի երիտասարդական քաղաքականության մասին»։ Նրա խոսքով, ի պատասխան՝ Ռուսաստանի նախագահը պատմել է սեփական փորձի եւ իր ուղին սկսելու մասին։ «Որոշ բաներ Վլադիմիր Պուտինը պատմել է առաջին անգամ»,- գրել է Ռամզան Կադիրովն իր Թելեգրամում։ Նշվել է, որ հանդիպման ավարտին Պուտինը 17-ամյա Ահմաթին շնորհավորել է մոտալուտ ամուսնության առիթով։

Լրահոս