Ջո Բայդենը ցավակցել է Պելեի ընտանիքին եւ հրապարակել լուսանկար լեգենդար ֆուտբոլիստի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թվիթերում արած գրառումով ցավակցել է 82 տարեկանում մահացած աշխարհի եռակի չեմպիոն Պելեի ընտանիքին։ «Աշխարհը միավորող մարզաձեւի համար Պելեի ճանապարհը համեստ սկզբից մինչեւ ֆուտբոլային լեգենդ՝ հնարավորի մասին պատմություն է։ Այսօր ես Ջիլի հետ մտածում ենք Պելեի ընտանիքի եւ բոլոր նրանց մասին, ովքեր սիրում էին նրան»,- գրել է Բայդենը՝ հրապարակելով լուսանկար Պելեի հետ։ Լեգենդար ֆուտբոլիստը մահացել է դեկտեմբերի 29-ին 82 տարեկանում։ Պելեն պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, որը երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն (1958, 1962, 1970)։ Բրազիլիայում հայտարարվել է եռօրյա սուգ։

Լրահոս