Ջուդ Բելինգեմը ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Անգլիայի հավաքականի 19-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», հաղորդում է իսպանական AS-ը։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաեւ անգլիական «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։ Բելինգեմը կարծում է, որ առաջընթացի համար ավելի մեծ հնարավորություններ կունենա Արքայական ակումբում։ «Բորուսիան» Բելինգեմի տրանսֆերից ակնկալում է 120 միլիոն եվրո։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։

Լրահոս