Պրահայում բողոքի ակցիա է տեղի ունեցել․ պահանջում են բանակցություններ ՌԴ-ի հետ եւ ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից դուրսբերում

Պրահայում բողոքի ակցիա է տեղի ունեցել։ Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը, արտահերթ ընտրություններ եւ մինչեւ ձմեռ գազի մատակարարման շուրջ Ռուսաստանի հետ բանակցություններ, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ից եւ ԵՄ-ից դուրսբերում, գրում է Reuters-ը։ «Ամենից առաջ Չեխիան» կազմակերպչական խումբը դեմ է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին եւ ցանկանում է, որ երկիրը չեզոք լինի ռազմական առումով։ Ցուցարարները ծածանել են Չեխիայի դրոշները, վանկարկել «Հրաժարակա՛ն, հրաժարակա՛ն» եւ պաստառներ բարձրացրել՝ ՆԱՏՕ-ից եւ ԵՄ-ից դուրս գալու գրություններով։ «Սա նոր ազգային վերածնունդ է, եւ դրա նպատակն է անկախացնել Չեխիան»,-ասել է կազմակերպիչներից Լադիսլավ Վռաբելը։

Լրահոս