ՊՍԺ-ն պատրաստ է 80 միլիոն եվրո վճարել «Տոտենհեմի» հարձակվողի համար

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հետաքրքրված է Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Հարավային Կորեայի հարձակվող Սոն Հին Մինի ծառայություններով։ Փարիզյան ակումբը պատրաստ է 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 80 միլիոն եվրո, հաղորդում է El Nacional-ը։ ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին մտադիր է հանդիպել Սոնի ներկայացուցիչների հետ նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնության օրերին։ Սոն Հին Մինը մտադիր չէ երկարաձգել «Տոտենհեմի» հետ պայմանագիրը, որը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։ Անգլիական ակումբը պատրաստ է դիտարկել շահավետ առաջարկները։ Ընթացիկ մրցաշրջանում Սոն Հին Մինը իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Լրահոս