Պուտինն ԱԽ անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ կքննարկի հարեւան երկրների հետ փոխգործակցությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ առաջարկել է քննարկել ՌԴ անվտանգության ապահովման ընթացիկ հարցերը եւ հարեւան երկրների հետ փոխգործակցությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ «Այսօր կքննարկենք երկրի համար տարբեր ուղղություններով անվտանգության ապահովման ընթացիկ հարցերը, ինչպես նաեւ կխոսենք մեր հարեւանների հետ փոխգործակցության մասին՝ մեզ համար շատ կարեւոր առանձին ուղղություններով»,-ասել է նա։ Նիստին զեկույցով հանդես է եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ։

Լրահոս