Պուտինի այցի վերաբերյալ կարող եմ այն ասել, որ մեր հասարակությունը չի կարող լավ սպասելիքներ ունենալ, քանի դեռ Փաշինյանն է Հայաստանի կառավարության ղեկին

Սահմանները կահավորելու փոխարեն իշխանությունները իրականացնում են քայլեր Հանրապետության հրապարակում տոնածառ տեղադրելու հետ կապված։ Մենք մինչև օրս չենք տիրապետում հստակ ինֆորմացիայի, թե սեպտեմբերին տեղի ունեցած վայրագությունների արդյունքում մենք քանի զոհ ունենք։ Մենք չգիտենք մինչև հիմա մեր հերոսների անունները։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը։ «Պուտինի այցի վերաբերյալ կարող եմ այն ասել, որ մեր հասարակությունը չի կարող լավ սպասելիքներ ունենալ, քանի դեռ Փաշինյանն է Հայաստանի կառավարության ղեկին։ Փաշինյանը իր ասուլիսի ժամանակ հարց էր բարձրացնում, թե ինչու Ռուսաստանի Դաշնությունը չի արձանագրում, որ Ադրբեջանի հետ առճակատմանը բերել են հենց Ադրբեջանի գործողությունները։ Ես ուզում եմ հասարակությանը տեղեկացնել, որ այս քայլով Փաշինյանը փորձում էր լվանալ Եվրոպայի երեսը՝ խաբեությամբ ու ստով ներկայացնելով իրավիճակը։ Այսօր Հայաստանի Հանրապետության սահմաններին բերել են եվրոպական առաքելություն ունեցող մշտադիտարկման խումբ։ Այնտեղ հատուկ կետ կա, որը հստակ ասում է, որ պիտի հրադադարի հատուկ ռեժիմ պահպանվի, իսկ իրենք պիտի ֆիքսենք խախտման դեպքերը, սակայն նրանք այսքան ժամանակ անգամ ձայն չեն հանել, իսկ Փաշինյանը իր ասուլիսի ժամանակ որևէ անգամ, ինչպես հիշում եք, չանդրադարձավ այս թեմային։ Փաշինյանը իր ելույթում չասաց անգամ, որ գիտեք ինչ կա, ժողովուրդ, մշտադիտարկման այդ խումբը, որևէ անգամ չի արձանագրել հրադադարի խախտում, մինչդեռ Ադրբեջանը պարբերաբար գործողությունների է գնում»,- հավելեց նա։

Լրահոս