Պուտինը ցավակցություն է հայտնել Պելեի մահվան կապակցությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագիր է ուղարկել Բրազիլիայի նախագահին՝ բրազիլացի ֆուտբոլիստ Պելեի մահվան կապակցությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն մահացել է դեկտեմբերի 29-ին 82 տարեկան հասակում ։ «Հարգելի պարոն նախագահ, ընդունեք մեր խորին ցավակցությունները բրազիլացի մեծագույն ֆուտբոլիստ Պելեի մահվան կապակցությամբ: Էդսոն Արանտես դո Նասիմենտոն բրազիլացի ժողովրդի նշանավոր զավակն էր: Նրա տաղանդի, յուրահատուկ վարպետության, գեղեցիկ, գրավիչ խաղի շնորհիվ ֆուտբոլը դարձել է աշխարհի միլիոնավոր մարդկանց, այդ թվում Ռուսաստանի սիրելի սպորտաձեւը»,- նշվում է հեռագրում։ Պուտինը նշել է, որ իրեն բախտ է վիճակվել անձամբ շփվել Պելեի հետ, եւ նա հավերժ կպահի նրա մասին ամենաջերմ հիշողությունները։

Լրահոս