Պուտինը հաջորդ շաբաթ կմասնակցի Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կայցելի Երևան՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երևանում նոյեմբերի 23-ին տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀԱՊԿ անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցեր: Նիստի ընթացքում նախատեսվում է Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի ընդունումը։ Բացի այդ, 2023 թվականի հունվարի 1-ից ռոտացիայի հետ կապված՝ ՀԱՊԿ երկրների ղեկավարները կքննարկի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը։

Լրահոս