Պուտինը ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում առանձին հանդիպում կունենա Փաշինյանի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է առանձին հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևան կատարելիք այցի ընթացքում, որտեղ նոյեմբերի 23-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը, լրագրողներին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այո, հանդիպումը պլանավորված է»,- պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը հարցին, թե նոյեմբերի 23-ին նախատեսվում է արդյոք Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների առանձին հանդիպում Երևանում։ Ավելի վաղ Պեսկովը հաստատել էր, որ Պուտինն անձամբ է մասնակցելու Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։

Լրահոս